Մյասնիկն էլ հեռացավ՝ թողնելով անմոռանալի հուշեր, իր հետ տանելով մի ամբողջ պատմաշրջան, որի խորհրդանիշը հաղթանակած, արժանապատիվ ու դրական հավակնություններով Հայաստանն էր...
Դարեր շարունակ իռլանդացիները պայքարել են սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ 1921 թ. նրանց հաջողվեց հասնել կղզու մեծ մասի անկախացմանը, մինչդեռ Հյուսիսային Իռլանդիան մնաց Մեծ Բրիտանիայի կազմում...
ՀԱՊԿ-ում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը թևակոխում է նոր փուլ։ Կազմակերպության որոշմամբ՝ Հայաստանը զրկվում է ՀԱՊԿ մարմիններում ձայնի իրավունքից և սահմանափակվում է կազմակերպության ղեկավար պաշտոններում հայաստանյան ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը...
Այսօր առավոտյան անազատության մեջ հանկարծամահ է եղել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու, մեր պայքարի ընկեր Արսեն Գևորգյանը։ Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է...
Այսօր հայտարարվել է TRIPP նախագծի շրջանակում երկու աշխատանքային խմբերի ստեղծման մասին։ Դրանք զբաղվելու են տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրաէներգիայի փոխանցման հարցերով...
ԱՄՆ գործող նախագահի քաղաքական ճամբարի պարտությունը Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններում ավելի շուտ պատմական օրինաչափություն է, քան բացառություն...
Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան...
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...